Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

Սխալ է պնդել, թե դա Արցախի ամբողջ խորհրդարանի  դիրքորոշումն էր, նման պահվածքով սխալ ուղերձներ ենք հղում թշնամուն

Արցախի անկախության 30-րդ տարեդարձին նվիրված խորհրդարանական հատուկ նիստը Ստեփանակերտում խաղաղ չի անցել։ Նախապես այն բոյկոտեց Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը՝ իրեն հատուկ մեկնաբանություններով։ Ապա երեկվանից, լրատվական կայքերն իրար հերթ չտալով տարածում են տեսանյութ, որտեղ Արցախի անկախության տոնին նվիրված Արցախի ԱԺ հատուկ նիստին Արցախի ԱԺ-ի պատգամավորները ծափահարում են Արթուր Վանեցյանին ու Արմեն Ռուստամյանին ելույթ ունենալուց հետո, բայց չեն ծափահարում Ռուբեն Ռուբինյանին։

Քաղաքագետ Մովսես Հարությունյանի կարծիքով՝ տեսանյութում հստակ չի երևում, թե ովքեր են ծափահարողները և մենք չենք կարող միանշանակ պնդել, որ դա Արցախի  խորհրդարանի միասնական դիրքորոշումն է․ «Մենք կարող ենք  ենթադրել, որ ընդամենը տեղի Դաշնակցություն խմբակցությունն է այդ միջոցառումը կազմակերպել և սա ուղղակի քաղաքական շոու էր և ոչ ավելին։ Սխալ է պնդել, թե սա Արցախի  ամբողջ խորհրդարանի դիրքորոշումն էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ առկա ընդհանուր մթնոլորտը համահունչ չէ հետպատերազմական  երկրին և առկա մարտահրավերներին․ «Կարծում եմ, որ այդ օրը պետք էր միասնական լինել ու հենց դա ցույց տալ թշնամուն։ Մենք միշտ ասում ենք՝ թուրքը տեսնում, ուրախանում է և սա այն դեպքերից է , երբ իսկապես՝ թուրքը տեսնում ուրախանում է, որ միասնականություն առկա չէ։ Անձերից պետք է վեր կանգնել, կա՛մ ծափահարել բոլոր դեպքերում, կա՛մ ընդհանրապես չծափահարել։ Նման կերպով սխալ մեսիջներ են հղվում թշնամական երկրներին»։

Մեր այն դիտարկմանը, թե  նույն ընդդիմադիրները չեն մերժում Հայաստանից Արցախին հատկացվող գումարները, արդյոք մենք այս դեպքում գործ չունենք երկակի ստանդարտների հետ, Հարությունյանը պատասխանեց․ «Հակասություն չեմ տեսնում, քանի որ ինչպես նշեցի՝ սխալ է  այս հարցը դիտարկել որպես Արցախի ընդհանուր դիրքորոշում։ Արցախի իշխանությունների, ինչպես նաև իշխող խմբակցության կողմից  մենք այլ ազդակներ, հակահայաստանյան մեսիջներ չեն հղվել։ Այդ ամենը կարելի է  բնորոշել որպես նեղ ընդդիմադիր շահերին սպասարկող գործողություն և ոչ ավելին»։

Մովսես Հարությունյանը կարծում է, որ ընդհանուր միասնականությունն առկա է և ընդամենը քաղաքական փոքր շոուներ անում են ընդդիմադիր ուժերը՝ թե Հայաստանում և թե՛ Արցախում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում