Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնելու օրինագիծը։ Քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելանում` 137.1-ը, որ վերնագրված է՝ «Ծանր վիրավորանք»։ Քաղհասարակությունը գտնում է, որ սա գաղտնիության մթնոլորտում, հապճեպ կայացված որոշում է, որը չի քննարկվել մասնագիտական համայնքի հետ սա սպառնալիք է քո երկրի քաղաքացու նկատմամբ, որ այ հանկարծ բերանդ չբացես, թե չէ քրեական հանցագործ կդառնաս` հղի բոլոր բացասական հետևանքներով, այլընտրանքային խոսքը սահմանափակելով»։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանի հետ: