Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի 0։0 խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Այս արդյունքի շնորհիվ մեր հավաքականը պահպանեց առաջին հորիզոնաականը J ենթախմբում։
Հայաստանն այս պահին ունի 10 միավոր։ Խմբի մյուս խաղերում Գերմանիան 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտայնին, իսկ Ռումինիան նույն հաշվով հաղթեց Իսլանդիային: Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը Շտուտգարտում կմրցի Գերմանիայի ընտրանու հետ։