Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 25-ամյա Օնիկ Սվատյանը:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, իր վարած մոպեդ մակնիշի և Երևանի բնակիչ, 66-ամյա Աբել Հովհաննիսյանի վարած Higer մակնիշի ավտոբուսի բախման հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով:
Փաստի առթիվ այսօր Հ. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այյն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
«Higer» մակնիշի ավտոբուսը սպասարկում է թիվ 5 երթուղին: