Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Փաստենք, կոնկրետ քաղաքական միավորներ ու նրանց պատկանող լրատվականներ սպասարկում են ադրբեջանական օրակարգերը. ՔՊ պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հրապարակ» օրաթերթը շարունակում է ապացուցել, որ ադրբեջանական մամուլի ամենասիրելի աղբյուրներից է։ Սույն լրատվականը հրապարակել է մի նյութ, որտեղ նկարագրվում է, թե զոհված զինծառայողների ծնողներն իբր ցանկացել են քարերով հարվածել Արցախի անկախության օրվա կապակցությամբ Արցախում գտնվող ՀՀ պատվիրակության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։ Այս անբարոյական սուտը մեծ հաճույքով զարգացրել են դաշնակցականներն իրենց պատկանող «Ապառաժ» թերթի մի հրապարակմամբ, որտեղ էլ պատմում են, թե ՔՊ-ական պատգամավորներն իբր խուճապահար փախչում են Արցախից։ Նախ արձանագրենք, որ վերը նշվածն ամբողջությամբ հորինվածք է, և փաստենք, որ կոնկրետ քաղաքական միավորներ ու նրանց պատկանող լրատվականներ սպասարկում են ադրբեջանական օրակարգերը։ Չէ որ կեղծ լուրերի միջոցով փորձել թե՛ ներքին, թե՛ արտաքին հարթակներում ստեղծել ընկալում, որտեղ Հայաստանի պաշտոնյաներին չեն ընդունում Արցախում, ձեռնտու է գլխավորապես և բացառապես Ադրբեջանին։ Եվ ասածիս հետևանքով է, որ հրապարականման լրատվականների պարբերական կեղծ տեղեկատվությունները հայտնվում են ադրբեջանական մամուլի թոփ տասնյակում։

Հիմա ստացվում է, որ գործ ունենք կա՛մ ներքին խառնակչության հետ, երբ փորձ է կատարվում արտաքին մարտահրավերների ֆոնին ներսում պառակտում առաջացնել, կա՛մ սեփական շահերը պետականից վեր դասող, արտաքին աշխարհից ու իրականությունից կտրված արկածախնդիրների հետ, որոնք էլ ավելի մեծ վտանգ են պարունակում մեր պետական շահերի տեսանկյունից՝ տիրապետելով տեղեկատվական զգալի ռեսուրսների։

Տեղեկացնեմ, որ Արցախի անկախության օրվա կապակցությամբ Արցախում գտնվող ՀՀ պատվիրակությունն արժանացել է շատ ջերմ ընդունելության արցախցի մեր հայրենակիցների կողմից, ինչը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ արցախցու կամքն անկոտրում է, մեր եղբայրությունը՝ անսասան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում