Փաստաբանների պալատում պատրաստվում են նախագահի ընտրություններին։ Այդ պաշտոնում առաջադրվել են փաստաբան Գևորգ Գյոզալյանը և Փաստաբանական դպրոցի նախկին տնօրեն Սիմոն Բաբայանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ:
Եգորյանը կարծում է, որ վերջին տարիներին Փաստաբանների պալատը չի իրականացրել իր գլխավոր գործառույթը, որի համար ստեղծված է․ «Փաստաբանությունը Հայաստանում վերջին տարիներին կլինիկական մահ է ապրել: Փաստաբանության զարգացումը ՀՀ-ում իրականացվել է առանձին անհատների ջանքերի շնորհիվ: Պալատի ընտրություններում պետք է ցուցաբերել կամք»: