Այս դեպքում ԲԴԽ-ն կանգնեց հենց դատավորի կողքին, դատավորի անկախության կողքին եւ իրականացրեց արդարադատություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
Նշենք, որ ԲԴԽ֊ն բավարարեց դատավոր Հովհաննիսյանի միջնորդությունը՝ իր նկատմամբ հարուցված վարույթը կարճելու մասին։