Saturday, 20 04 2024
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան

Մինսկի խմբի համանախագահության երևանյան չափիչը. «լինել, թե չլինել»

Պատերազմից հետո, առ այսօր ամենից շատ քննարկվող կամ դիտարկվող հարցն այն է, թե ինչ ճակատագիր կունենա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Ընդ որում, այստեղ հարցի դիտարկման հիմնական ուղղությունն այն է, թե կլինի՞ արդյոք Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցության վերսկսում, թե ոչ: Ինչպես հայտնի է, Մինսկի խմբի համանախագահները մի քանի հայտարարությամբ կոչ են արել կողմերին հնարավորինս արագ վերադառնալ ձևաչափի ներքո ուղիղ քննարկումների, վերսկսել խաղաղ գործընթացը: Երևանը հայտնում է դա անելու պատրաստակամություն, իսկ Բաքուն փորձում է առաջ մղել իր այն միտքը, թե հակամարտությունը լուծված և որպես այդպիսին այլևս գոյություն չունի: Իհարկե Բաքուն այդ միտքն առաջ է մղում ոչ արդյունավետ, որովհետև համանախագահ երկրները գործնականում բոլորն էլ այս կամ այն կերպ ընդունում են, որ հակամարտությունը լուծված չէ: Այլ հարց է, որ նրանք տարբեր պատճառներով չեն պարտադրում Բաքվին ընդունել դա և վերադառնալ բանակցության սեղանին: Եվ դա չեն անում թերևս իրատեսականորեն գնահատելով, որ Ալիևը դա չի անի, քանի որ կնշանակի խոստովանել, որ հաղթել է, բայց հարցը չի լուծել: Իսկ, եթե հարցը չի լուծել, ինչպե՞ս է հաղթել:

Այդ տրամադրությունները անկասկած խորանալու են Ադրբեջանի հանրության մոտ և Ալիևը վերադառնալով բանակցության, պարզապպես գերարագացնելու է դրանք, ինչն անել չի ուզում: Չեն պարտադրում նաև համանախագահները, քանի որ այդ դեպքում Ադրբեջանում կարող են խթանել անկանխատեսելի զարգացումներ, որի հանգուցալուծումը չունեն: Այս ամենով հանդերձ, սակայն, Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ դիտարկումների առանցքային հանգամանքը թերևս պետք է լինի ոչ թե հարցը՝ կսկսի՞ բանակցություն, թե ոչ, կամ երբ կսկսի, եթե կա այդպիսի հնարավորություն, այլ բոլորովին այլ գործոն: Գլխավորը կամ չափման կետը պետք է լինի հետևյալը. ռեգիոնում առանցքային հարցերի վերաբերյալ որոշումները կկայացվեն Մինսկի խմբի համանախագահությա՞ն ձևաչափում, այսինքն ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան գերակայությամբ, թե՞ այդուհանդերձ ռուս-թուրքական, մասամբ նաև Իրանի մասնակցությամբ: Այդ պահին դա է հարցը և Երևանի համար էլ բուն խնդիրը թերևս այդտեղ է, ոչ թե բանակցության անմիջական վերականգնման հնարավորությամբ չափելու տիրույթում: Երևանի համար կարևոր է, որ ռեգիոնալ իրավիճակի կառավարման վերաբերյալ որոշումների գերակա ձևաչափը լինի Մինսկի խմբի համանախագահությունը, ինչպես էր թերևս մինչև 2011-12 թվականները: Բուն բանակցային գործընթացի վերսկսման հարցը ըստ էության կլինի այսպես ասած տեխնիկական խնդիր, պայմանական իմաստով իհարկե: Պարզապես, կլինի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխուժացման արդյունք, ոչ ինքնին առանցքային ցուցիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում