Tuesday, 23 04 2024
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Սահմանամերձ Սերս գյուղում 2 առաջին դասարանցի է դպրոց գնացել․ Դպրոցում սովորում է ընդամենը 7 աշակերտ

Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում  էր հայտնվել Վայոց ձորի մարզի սահմանամերձ Սերս գյուղը։ Հենց այդ գյուղից էր նախօրեին շուրջ 80 գլուխ անասուն հայտնվել է հակառակորդի կողմը, որը այդպես էլ չէր վերադարձվել գյուղացիներին։

Հենց այս սահմանամերձ գյուղում՝ Սերսում, սեպտեմբերի 1-ին միայն երկու առաջին դասարանցի է հաճախել դպրոց։ Մինչ երկու նորեկները, ամբողջ դպրոցում սովորում էր ընդամենը 5 երեխա՝ տարբեր դասարաններում։ Այս առաջին դասարանը եզակի է նրանով, որ երկու երեխա է սովորելու դասարանում։ Մնացած դասարաններում՝ 4, 5, 6, 8 և 9-րդ դասարաններում սովորում է մեկական աշակերտ։ Դպրոցում երկրորդ, երրորդ և յոթերորդ  դասարանում սովորող աշակերտներ չկան։

Դպրոցի տնօրեն Էմանուել Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատկերը շատ տխրեցնող է, ցավալի է, որ տարեցտարի երեխաների թիվը նվազում է։ Բայց անկախ ամեն ինչից տնօրենը երկու առաջին դասարանցիներին մաղթել է խաղաղություն ու լավ կրթություն։ Հենց լավ կրթության համար այս փոքր դպրոցում ջանք չեն խնայում։ Թեև դասարաններում մեկական աշակերտ կա, բայց դասարանները չեն կոմպլեկտավորվել , կեսմիավորանոց դասարաններում  ամեն դեպքում երեխայի հետ 45 րոպե աշխատում են։ Այսինքն լիարժեք դասապրոցես են կազմակերպում․«Ուսուցիչը մտնում է դասարան և մեկ երեխայի համար լիարժեք՝ 45 րոպե դաս է կազմակերում։ Մինչև անցած տարի մենք դասարան ենք մտել 45 րոպե, բայց վարձատրվել ենք 22 րոպեի համար, բայց այս տարի կարծես փոփոխություն կա։ Բայց անկախ ամեն ինչից մենք 45 րոպե աշխատում ենք երեխայի հետ»,-ասաց Հարությունյանը։

Երեխաների թվի նվազումը, տնօրենի խոսքով, պայմանավորված է արտագաղթով, ցածր ծնելիությամբ․«Ցածր ծնելիություն և արտագաղթ։ Իսկ ամենագլխավորը՝ արտագաղթն է։ Երիտասարդները չեն ցանկանում գյուղում մնալ։ Ոչ ոք աշխատանք չունի, գյուղատնտեսությամբ չեն  ցանկանում զբաղվել, դա եկամտաբեր չի։ Հատկապես այս երաշտի պայմաններում։ Երիտասարդները ձգտում են աշխատանք ունենալ և դրանից դրդված գյուղից դուրս են գալիս։ Եթե այս տեմպը պահպանվի, ապա եկող տարիներին ավելի բարդ  իրավիճակ կառաջանա։ Ընդհուպ կարող է դպրոցը փակվել։ Եթե աշակերտ չեղավ , ապա առանց աշակերտի դպրոց չի մնա»,-ցավով նկատեց դպրոցի տնօրենը։

Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ վերջին պատերազմից հետո սահմանային միջադեպերը նպաստե՞լ են գյուղից լրացուցիչ արտագաղթի, կամ վախի մթնոլորտի ձևավորման վրա։ Տնօրենն ասաց, որ դա լրացուցիչ ազդեցություն չի թողել։ Գյուղը միշտ սահմանամերձ է եղել, մարդիկ սովոր են այդ պայմաններում ապրել։ Այնպես չէ, որ մարդիկ վախեցած են կամ մտադրվել են դրանով պայմանավորված լքել գյուղը ։ Գյուղը  լքելու միակ պատճառը աշխատատեղերի բացակայություն է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում