Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վստահ է, որ վաղը կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճում մեր ֆուտբոլիստները կարող են հաջողության հասնել թիմային խաղի միջոցով։
Մեծ հարգանք ենք տանում Մակեդոնիայի նկատմամբ, բայց եթե ուզում ենք հաջողության հասնել, պիտի լինենք այն մակարդակի վրա, որում եղել ենք նախորդ խաղերում։ Հենոն, իհարկե, շատ մեծ ֆուտբոլիստ է, շատ մեծ փորձով և գիտի, որ իր տաղանդը պիտի ծառայեցնի ի շահ թիմի ու սա կարող է բարելավել մեր խաղը։ Սա է այն հիմնական գաղափարը, որ մենք կունենանք մեր վաղվա խաղի ժամանակ,- խաղախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իսպանացի մասնագետը։