Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ 2011թ. հունվար-հունիսին ամիսներին մարդասիրական օգնության կարգով, ՀՀ է ներմուծվել 2 հազար 930 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 11 մլն 705 հազար դրամ կամ 31 մլն 6 հազար դոլար:
Ստացված օգնության 32.9%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.7%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, 19.7%-ը` վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ, 10.1%-ը` մանածագործական իրեր, իսկ 21.6%-ը`այլ ապրանքներ:
Ընդ որում, ընդհանուր օգնության 43.4%-ը ստացվել է ԱՄՆ-ի կողմից:










































