Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի խաղաղ բանակցության գործընթաց, ապա այն պետք է անպայմանորեն ներառի Արցախի կարգավիճակի հարցը, Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի նոր արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա հայտարարել է, որ այժմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի ընթանում որևէ բանակցություն: Արարատ Միրզոյանը Մոսկվայում բարձրաձայնել է Հայաստանի համար կարևորագույն նշաձողը՝ հայ-ադրբեջանական որևէ համաձայնություն չի կարող լինել, եթե այն շրջանցելու է Արցախի կարգավիճակի հարցն ու առավել ևս պարունակելու է այդ հարցը օրակարգից հանելու ծուղակ: Կարևոր է ոչ միայն հանգամանքը, որ Հայաստանի արտգործնախարարը բարձրաձայնում է այդ առանցքային նշաձողը, այլև այն, որ դա տեղի է ունենում Մոսկվայում՝ Լավրովի հետ հանդիպումից հետո: Այստեղ հնարավոր է դիտարկել երկու հանգամանք: Մոսկվան համաձայն է Հայաստանի դիրքորոշման հետ, և համաձայն չէ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: