Օգոստոսի 30-ին Գլխավոր դատախազի տեղակալը վերաքննիչ դատարանում ներկայացրեց դատախազության բողոքը՝ խնդրելով բեկանել Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշումը, գործը վերադարձնել դատարան նոր քննության։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:
Սաֆարյանի կարծիքով՝ Մարտի 1-ի գործով այն, ինչ տեղի է ունենում դատարանում՝ բառախաղ է. «Այս հակամարտության մեջ կորել է Մարտի 1-ի գործի ամբողջ պատկերը և հասկանալի չէ դատախազության մոտեցումը»: