Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է վաղը կայանալիք Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին։
«Այն, որ Հայաստանը գլխավորում է ենթախումբը, խոսում է մեր մրցակցի որակների մասին։ Խոակին Կապառոսին հաջողվել է ստեղծել ուժեղ թիմ։ Հայաստանի հավաքականն նաև ունի ֆուտբոլիստների, որոնք աչքի են ընկնում անհատական վարպետությամբ։ Հայաստանը հաղթել է մեկնարկային երեք հանդիպումներում և լավ խաղով աչքի ընկել Խորվաթիայի և Շվեդիայի դեմ ընկերական մրցավեճերում։ Բայց մենք պատրաստ ենք դիմակայությանը և գիտակցում ենք հաղթանակի արժեքը։ Այո, հավաքականում փոփոխություններ են տեղի ունեցել և ես հնարավորություն չեմ ունեցել նոր խաղացողներին փորձարկելու։ Բայց ես հավատում եմ տղաներին և կարծում եմ նրանք կարող են արժանի խաղ ցուցադրել»,- ասել է Միլևսկին։