Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսաստանը Կովկասում իր իսկ փորած փոսի մեջ

 

Ինչու՞ է Փաշիննյանին պետք Էրդողանը, օրերս իր հերթական հոդվածի վերնագրով հարց էր տալիս ռուսաստանցի հայտնի փորձագետ Ստանիսլավ Տարասովը, որն այդ հրապարակումով արտահայտում էր հարաբերության կարգավորման պատրաստակամության առնչությամբ հայ-թուրքական հայտարարությունների փոխանակման հանդեպ մտահոգությունը: Մտահոգությունն իհարկե Ռուսաստանի համար էր, ոչ անձնապես Տարասովի: Թե ինչու է այդ ամենը մտահոգիչ Ռուսաստանի համար, պարզ է թերևս առանց հեղինակավոր փորձագետի էլ:

Կովկասում Ռուսաստանի այսպես ասած վերջին հանգրվան մնացել է Հայաստանը: Հայաստանում Ռուսաստանի դիրքը ամուր է այնքան, քանի դեռ ամուր է թուրքական սպառնալիքը: Չկա այդ սպառնալիքը՝ սկսում է ՌԴ վերջի սկիզբը կամ գուցե նույնիսկ հենց վերջը՝ թե Հայաստանում, թե Կովկասում: Որովհետև, այդ թվում նաև ռուսական փորձագիտական միտքը՝ էլիտաների հետ ձեռք-ձեռքի տված, ռուսական քաղաքականությունը կառուցել է ոչ թե մրցունակության, այլ բացառապես կացնային պատժունակության տրամաբանության վրա: Այդ համատեքստում, Թուրքիան ՌԴ համար «պատժի փափուկ ուժ» է Հայաստանի և հայության հանդեպ, ներառյալ իհարկե Արցախը: Եվ, որպեսզի Թուրքիան կատարի այդ դերը, Ռուսաստանը պատրաստ է նաև ժամանակ առ ժամանակ Անկարային տալ ռեգիոնալ «բոնուսներ», այդ թվում նաև հենց նույն հայերի հաշվին:

Հարաբերություն կարգգավորելու վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի առաջին դեմքերի հայտարարությունները, որոնք ըստ էության նույնիսկ նախնական խմորում էլ դժվար է անվանել, գոնե առերևույթ, Ռուսաստանին հիմք են տալիս մտածելու, որ Անկարան կարող է և հանկարծ կանգ առնել ու շրջվել, համարելով, որ Ռուսաստանից ստացել է ստանալիքը, Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ զբաղեցրել է Արցախի կեսն ու Կովկասի կեսից ավելին, իսկ մնացյալ կեսից Ռուսաստանին կարող է դուրս մղել հայերի հետ պայմանավորվածության արդյունքում:

Համենայնդեպս, Տարասովը փոխանակ հարցնելու, թե «Փաշինյանին ինչի համար է պետք Էրդողանը», գուցե հարցնի, թե «Էրդողանի՞ն ինչի համար է անհրաժեշտ Փաշինյանը» կամ Հայաստանի հանդեպ նկատելի ռեվերանսը: Բայց, այդ հարցը տալը թերևս կլինի այնքան հաճելի, որովհետև ռուսական քաղաքականության տրամաբանությունը կառուցվել է նաև հենց այն նպատակադրումով, որ Թուրքիային ռեգիոնում երբեք անհրաժեշտ չլինի Հայաստանը, կամ ավելի շուտ՝ Հայաստանը երբեք անհրաժեշտ չլինի այլ կարգավիճակով, քան զոհի: Հիմա հանկարծ Էրդողանը խոսում է այն մասին, որ Հայաստանը կարող է անհրաժեշտ լինել ոչ որպես զոհ: Իհարկե, խաբվել Էրդողանի հայտարարություններով, Հայաստանն իրավունք չունի: Հայաստանը չպետք է հայտնվի Էրդողանի խաբկանքի ծուղակում: Խնդիրն այն է սակայն, որ Ռուսաստանի համար բավականին բարդ է հասկանալ՝ Էրդողանը բլե՞ֆ է անում՝ իրենց հետ հերթական սակարկության համար, թե՞ Էրդողանն իսկապես կարող է բավարարվել Կովկասում ռազմական ճանապարհով ձեռք բերածով և անցում կատարել արդեն «խաղաղ մրցակցությամբ» դիրքերը ամրապնդելու տրամաբանության: Ռուսական քաղաքականության համար դա թերևս բարդ դիլեմա է, հատկապես դրա մշակների, դրա «գաղափարախոսների», որոնք հրճվում են կարճաժամկետ հաջողությունից, սակայն զգում են, թե ինչպես են իրականում Կովկասում փորել ռուսական սուբյեկտության խորը փոսը, ինչի համար պատասխան տալու ժամանակը կարող է մոտենալ ավելի արագ, քան թվում էր: Այդ պատճառով է գուցե, որ պետք է համենայնդեպս ջանք գործադրել պատասխանատվությունը դարձյալ Հայաստանի վրա թողնելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում