Monday, 23 05 2022
Փրկարարները թափված քարերից մաքրել են Երևանի Աթենքի փողոցը. երթևեկությունը վերականգնվել է
Նախատեսվում է Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել. դեսպան Ֆան Յոնգը` Արագածոտնի մարզպետին
Կոչ ենք անում չխափանել մետրոպոլիտենի աշխատանքը, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն. ոստիկանություն
ՀԿ-ների հետ քննարկվել են ԲԴԽ որոշումների բողոքարկման, ՍԴ և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների հարցեր
Կատարվածը ցույց է տալիս, որ Հայաստանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից. Լևոն Զուրաբյան
00:15
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ
Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 1495, Շիրակում՝ 1961 և Լոռիում՝ 836 խախտում
Ինչ կշահի Հայաստանը պարզ չէ, ինչ կշահի Ադրբեջանը` պարզ է
23:30
Ռումինիայում հայտնաբերվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորներ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:10
Ուկրաինայի չեզոքությունը կարող է կարգավորել հակամարտությունը. Քիսինջեր
Հայաստան-Սփյուռք համազգային քննարկումներ են պետք
23:00
Իտալիան ծրագրում է ՆԱՏՕ-ի ամրապնդման համար ավելի քան 800 զինծառայող ուղարկել Բուլղարիա
ԱԺ ընդդիմությունից ավելի շատ են զզվում, քան իշխանությունից
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները տևել են գրեթե 5 ժամ
22:15
Լեհաստանի նախագահը մտադիր է համոզել ԵՄ որոշ երկրների Ուկրաինային անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրել
22:00
Բրիտանիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի 36 նոր դեպք
Քարաթափում՝ Աթենքի փողոցում
Մայիսի 22-ին Հայաստանում ծնունդների թիվը
Արցախում քննարկել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների բյուջեի կատարողականները
21:20
Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան
21:10
Պեկինի ավելի քան 1800 բնակիչ ուղարկվել է Չժանցզյակոու քաղաք կարանտինի
Ադրբեջանի նախագահը ստեղծել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով
20:50
ԱՀԿ-ն դեռ տեղեկություն չունի կապիկի ծաղիկ վիրուսի հնարավոր մուտացիաների մասին
Քննարկվել է հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության խնդիրը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին
Զոհված զինծառայողների ծնողները վարչապետի դեմ քրգործ հարուցելու գործով չեն ներգրավվի
Հայտնի է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը
Ռուսաստանի զգայուն արձագանքը Բրյուսելին. երկու զանգ
20:05
ԱՄՆ-ն Թայվանին մատակարարել է ավելի քան 70 միլիարդ դոլարի զենք

Կրակոցներ, որից սկսվեց Հայաստանի սուբյեկտային արագ «գահավիժումը»

44-օրյա պատերազմից հետո փոխվել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը: Այյդ արտահայտությունը վերջին ամիսներին ամենահաճախ լսվող խոսքերից է: Եվ թերևս ամենահաճախ կրկնվող որոշակի թյուրըմբռնումներից կամ թյուրընկալումներից մեկը: Բանն այն է, որ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի փոփոխությունը տեղի է ունեցել ոչ թե 44-օրյա պատերազմի հետևանքով, այլ 44-օրյա պատերազմի հետևանքն է եղել Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի դինամիկ և խորքային փոփոխության հետևանք:

Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը փոխվել է վաղուց, և քայլ առ քայլ: Ամբողջ հարցն այն է, թե որքան ենք մենք նկատել այդ փոփոխությունը, ովքեր են Հայաստանում այն նկատել, իսկ ովքեր են շարունակել մնալ որոշակի պատրանքների, կարծրատիպերի, կամ պարզապես հին և իներցիոն ընկալումների շրջանակում, ովքեր են մնացել պայմանականորեն ասած՝ առաջին պատերազմի և հաղթական արդյունքի տրամաբանության շրջանակում, միաժամանակ լրջորեն խորամուխ չլինելով անգամ այդ տրամաբանության նուրբ շերտերի մեջ: Հայաստանի և Արցախի շուրջ փոփոխության տեկտոնական շարժերը սկսել են դեռևս այն շրջափուլից, երբ Ռուսաստանում Ելցինի «ժառանգորդի» հարցը լուծվեց հօգուտ «Պուտինի»: Իսկ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի դինամիկ փոփոխությունը «գերձայնային» արագության ռեժիմ է մտել առնվազն 2013 թվականին, երբ օրինակ նախագահի ընտրությանը չգիտես ինչու, ինչ մոտիվով մահափորձ կատարվեց թեկնածուներից մեկի՝ Պարույր Հայրիկյանի դեմ, թերևս նաև հենց այն հաշվարկով, որ հանրությունն այդ մահափորձը ընկալելու է որոշակի անլրջությամբ, իսկ ահա ում հասցեագրված էր բուն կրակոց-մեսիջը, նրանք հասկացան հասկանալիքը:

Եվ 2013 թվականից սկսեց Հայաստանի սուբյեկտային բեկումնային «գահավիժումը»՝ մեր շուրջ տեղի ունեցող փոփոխությունների տրամաբանությանը հակառակ ուղղությամբ: Այդ իրադարձությունների հետևանքն էր 2016 թվականի ապրիլյան քառօրյան և ի վերջո 44-օրյա պատերազմը: Այդ խնդիրների գնահատումը կարևոր է, որովհետև դրանից է կախված լինելու, թե մենք որպես պետություն, հասարակություն և հայություն ինչպես ենք մշակելու մեր հետագա ռազմավարությունն ու անելիքը: Եթե մենք համարում ենք, որ միջավայրը փոխվել է պատերազմի հետևանքով, և ոչ թե պատերազմն ինքն է հետևանք, ապա թերևս մեծ է պարզապես սխալ եզրահանգման հավանականությունը: Մենք չենք կարող հաշվել արագ շարժվող մեքենայի արագությունն ու ըստ այդմ որևէ հանգրվանի հասնելու ժամանակը, եթե չափումն ու հաշվարկը իրականացնում ենք ճանապարհի կեսից, ավելին՝ վերջին մասից միայն, բաց թողնելով անցած մեծ հատվածը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում