Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

ԿԳՄՍՆ ղեկավարները այցելեցին Սոթքի և Կութի դպրոցներ և աշակերտներին գրենական պիտույքներ նվիրեցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Գիտության և դպրության օրվա առթիվ այցելեցին Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ գյուղերի միջնակարգ դպրոցներ:

Երկու ուսումնական հաստատությունն էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ենթարկվել էին հրետակոծության և կրել վնասներ: Գեղարքունիքի մարզպետարանի և բարերարների աջակցությամբ դպրոցներում կատարվել են վնասների վերականգնման աշխատանքներ, մասնավորապես տեղադրվել են նոր պատուհաններ, փոխվել են ապակիները: Դումանյանը դպրոցներում առաջին դասարանցիներին և մի քանի այլ աշակերտների գրենական պիտույքներ նվիրեց:

ԿԳՄՍ նախարարը դպրոցականներին հորդորեց լավ սովորել, քանի որ հենց իրենք են ապահովելու երկրի ապագան: «Բոլորդ պետք է լավ սովորեք, լսեք ուսուցչին, որպեսզի դառնաք հզոր: Գիտելիքն ամենամեծ ուժն է»,- դիմելով երեխաներին՝ նշեց Դումանյանը: Առաջին դասարանցիները նաև բանաստեղծություններ արտասանեցին, որոնք մեկ օրում էին սովորել իրենց ուսուցչի ղեկավարությամբ:

«Երեկ առաջին անգամ դպրոց եմ եկել ու չեմ լացել: Ես լավ եմ սովորելու, որ մեծանամ ու լավ մասնագետ դառնամ (չցանկացավ բարձրաձայնել, թե ինչ մասնագիտություն է ցանկանում ձեռք բերել – հեղ.): Տանը հաշվել եմ սովորել, մինչև 200-ը կարողանում եմ հաշվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց աշակերտներից մեկը՝ Էնջլը: Սոթքի միջնակարգ դպրոցում 2021-2022 ուսումնական տարում սովորելու է 18 աշակերտ, իսկ ընդհանուր առմամբ սովորում է 169 հոգի: Դպրոցին կից գործող նախակրթարան էլ հաճախում է 15 սան:

Լրագրողների հետ Սոթք գյուղում անվտանգության մասին խոսելով՝ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նշեց, որ դպրոցն այդտեղ անմիջապես նշանառության տակ է ու ծնողների մտավախությունը, որ երեխաներին վախենում են դպրոց ուղարկել, տեղին է: «Մեր դպրոցը հայտնված է անմիջապես ադրբեջանական դիտակետի տակ՝ չնայած որ մոտ 7-8 կմ հեռավորության վրա են նրանց դիրքերը: Ադրբեջանցիները շատ վատ և անբարոյական թշնամիներ են, և չգիտենք, թե ինչ կարող է լինել»,- ասաց Ավետյանը և հավելեց, որ չնայած այդ ամենին, իրենց համայնքի բոլոր գյուղերի երեխաները պետք է լավ սովորեն, գիտելիքներ ստանան ու ճանաչված մարդիկ դառնան:

Կութ գյուղի միջնակարգ դպրոցը, որ նույնպես գտնվում է թշնամու անմիջական նշանառության տակ, ունի 21 աշակերտ: Կութի դպրոցի տնօրեն Աղվան Կոստանյանը նշեց, որ 21 աշակերտից 1-ն է առաջին դասարանցի: «Մեր դպրոցում այս տարի աշակերտներն ավելացել են երեքով՝ մեկ առաջին և երկու տասներորդ դասարանցիներով: Վերջիններս եկել են հարևան Ազատ գյուղից: Մեր դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով կառուցվել է նոր խոհանոց և ճաշարան, դեռ ընթացիկ աշխատանքներ կան»,- նշեց Կոստանյանը և հավելեց, որ սնունդն ապահովելու են 1-4 դասարանների աշակերտներին: Կութի դպրոցի միակ առաջին դասարանցի, քչախոս, ամաչկոտ, բայց ժպտերես Ժիրայր Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նա որոշել է ոստիկան դառնալ: «Լավ կսովորեմ ու կդառնամ ոստիկան: Մինչև 19-ը հաշվել գիտեմ»,- ասաց Ժիրայրը: Հարցին, թե սիրած աղջիկ ունի՞, արդյոք, փոքրիկը բացասական պատասխան տվեց:

Նախարար Դումանյանը շրջեց երկու դպրոցում էլ, ծանոթացավ պայմաններին, խոսեց նաև այլ դասարանների աշակերտների հետ:

Գեղարքունիքի մարզում 2021-2022 ուսումնական տարում դպրոց է հաճախում ընդհանուր առմամբ շուրջ 1900 երեխա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում