ԱՄՆ իշխանությունները համագործակցում են Թուրքիայի և Կատարի հետ՝ Քաբուլի օդանավակայանի քաղաքացիական հատվածի աշխատանքի լիարժեք վերականգնման հարցում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին:
«Ինչ վերաբերում է օդանավակայանին, ապա ավելի կոնկրետ ասպեկտը, որի վրա մենք աշխատում ենք ատարի և Թուրքիայի հետ, օդանավակայանի քաղաքացիական մասի վերաբացումն է», – ասել է Պսակին:
Նրա խոսքով, օդանավակայանը նախատեսվում է օգտագործել հումանիտար օգնություն տրամադրելու համար:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր Քաբուլի օդանավակայանի շահագործման գործում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: