Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Մենք ռազմավարական նպատակ ենք հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

Վարչապետի խոսքում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առիթով։

Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ռազմավարական նպատակ ենք հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը և հիմնավորել, թե ինչու. որովհետեւ կրթությունն է այն միակ գործիքը, որով մարդը ճանաչում է խնդիրները և գտնում դրանց լուծումները։

Այս պնդումը ճիշտ է թե անհատի, և թե մարդկանց հավաքականություն հանդիսացող հանրության, պետության համար։ Եվ հետևաբար՝ գիտելիքի, իմացության, հմտության, կրթության և գիտության ասպարեզում մեր այսօրվա օրակարգը և այդ օրակարգի իրացման որակը կանխորոշում է մեր խնդիրները ճանաչելու և դրանք լուծելու մեր կարողությունը։ Սա էլ կանխորոշում է մեր տեղը, դերը, կշիռն աշխարհում։

Կարևորում եմ նաև միջին մասնագիտական կրթության դերը, որը նախակրթության, հանրակրթության, բարձրագույն և հետբուհական կրթության հետ պետության ու տնտեսության զարգացման ամբողջական համակարգ է ձևավորում։

Այսօր Հայաստանում մի կողմից գործազրկության ու աղքատության լուրջ խնդիր ունենք, մյուս կողմից մասնագետների պակաս։ Մեր աշխատաշուկայում որակյալ ճարտարագետների, գյուղատնտեսների, ֆինանսիստների, բայց նաև խոհարարների, զոդողների, խառատների մեծ պահանջարկ կա, որ հնարավոր չի լինում լրացնել մասնագետների պակասի պատճառով։

Այսօրինակ երևույթները, որոնք մարդու բարեկեցության ու տնտեսության զարգացման խոչընդոտ են, կրթական համակարգում առկա խնդիրներն են ի ցույց դնում։

Այս է պատճառը, որ կրթական ոլորտի բարեփոխումները կառավարության առաջնային անելիքների ցանկում են։

Մենք արդեն ընդունել ենք նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչները, բարձրորակ մանկավարժական կադրերին խրախուսելու և մանկավարժական կադրերի որակավորման շարունակական բարձրացման մեխանիզմներ ենք գործարկել, որը պիտի զուգորդվի աշխատավարձերի բարձրացման հետ, էական փոփոխություններ ենք նախաձեռնել միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում, բարեփոխել ենք գիտության ֆինանսավորման համակարգը։ Մեր առաջիկա կարևորագույն անելիքներից է մանկավարժական և ռազմական կրթության համակարգերի բարեփոխումները։

Նաև՝ առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստվում ենք կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց, հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ։ Այս ամենի նպատակը մեկն է՝ որակյալ կրթությունը պիտի սկսվի մանկապարտեզից և պիտի հասանելի լինի բոլոր մարզերի, բոլոր բնակավայրերի բոլոր երեխաներին, որոնք պիտի իրենց կրթությունը միջին մասնագիտական և/կամ բարձրագույն կրթական հաստատություններում շարունակելու իրագործելի հնարավորություն ունենան։ Կրթության շարունակականության տեսակետից կարևորում եմ մասնագիտական վերապատրաստումների, որակավորման շարունակական բարձրացման գործընթացը, որովհետև կառավարության պատկերացմամբ՝ կրթությունը ցկյանս պրոցես է։ Այս համատեքստում պիտի ընդգծեմ նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ վերամասնագիտացման համակարգերի կարևորությունը։

Հարգելի աշակերտներ և ուսանողներ, համավարակով պայմանավորված, այս ուսումնական տարում ևս պետք է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, կանխելով դպրոցների և բուհերի՝ վարակի տարածման օջախ դառնալու հնարավորությունը, ինչը թույլ կտա բնականոն ճանապարհով իրականացնել ուսումնական գործընթացը։

Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ այս կարևոր օրվա առթիվ` մեզ մաղթում եմ մեր խնդիրները ճանաչելու և դրանք լուծելու կամք ու ընդունակություն։

Շնորհավոր սեպտեմբերի 1»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում