Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների սև ցուցակ է կազմել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների սեւ ցուցակ է կազմել եւ ակտիվորեն աշխատում է նրանց ուղղությամբ, որպեսզի օր առաջ խորհրդարանն ազատեն անցանկալիների ներկայությունից։ Խոսքը հատկապես «Հայաստան» դաշինքի պատգամավորների մասին է։ Օրինակ, չնայած Արմեն Գեւորգյանի հասցեին ԱԺ նիստի օրերին որոշ ՔՊ-ականների հրապարակային դրվատանքին՝ նրա զուսպ ու հավասարակշիռ պահվածքին, բովանդակային ելույթներին, Գեւորգյանն իշխանական սեւ ցուցակի սկզբնամասում է։ Թերեւս պատճառն այն է, որ նա Քոչարյանի ամենավստահելի մարդկանցից է եւ դրանով արդեն վտանգ է ներկայացնում իշխանության համար։

Հաջորդը պղնձամոլիբդենայինի սեփականատեր Վահե Հակոբյանն է, ում մասին խոսելիս Փաշինյանը չի թաքցնում ատելությունը, իսկ Ալեն Սիմոնյանն անգամ ասել է․ «Վահե Հակոբյանն այստեղ երկար չի մնա»։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել սյունյաց ողջույնները եւ կարծում է, որ դրա կազմակերպիչը Հակոբյանն է։ Հաջորդը Արթուր Ղազինյանն է, որը շշերով պատերազմի ժամանակ պատահմամբ շիշ է նետել Փաշինյանի կողմը։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, շուտով ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ է մտնելու՝ Արմեն Գեւորգյանի հետեւից, որի հետ կապված ինչ-որ օֆշորային գործարք են մատնանշելու եւ որդու անունով մեծ գումարի փոխանցում՝ որպես ապօրինի հարստացում։ Իսկ Հակոբյանին պարզապես օրուարեւ չեն տալու, երրորդին մեկ այլ ձեւով են ստորացնելու։

Սեւ ցուցակի մյուս անդամի՝ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանի հոր՝ Քաղսիի համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ էլ քրեական գործն արդեն հարուցվել է՝ 154 հոդվածով․ ընտրողներին կաշառք տալ-ստանալը, ընտրություններին խոչընդոտելը։ Սական դրանով չեն բավարարվելու՝ իշխանական կանայք չեն թաքցնում ըմբոստ պատգամավորին ծեծելու բուռն ցանկությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում