ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Եվրամիությունը թույլ չի տա զանգվածային միգրացիա Աֆղանստանից Եվրոպա։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՆԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի արտահերթ հանդիպման արդյունքներով հայտարարությանը։
«ԵՄ-ն և նրա անդամ-երկրները կգործեն համատեղ՝ թույլ չտալու նոր, անվերահսկելի զանգվածային միգրացիոն հոսքերի առաջացում, ինչպիսիք եղել են անցյալում»,-նշվում է փաստաթղթում։
Այդ նպատակով միությունը կուժեղացնի աջակցությունն Աֆղանստանի սահմանակից երկրներին, որպեսզի փախսականներն օգնություն ստանան այնտեղ։