Սեպտեմբերի 4-ից Վրաստանում հասարակական տրանսպորտի երթևեկությունը չի վերսկսվի: Այս մասին կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն, փոխանցում է 1tv.ge-ն։
Նրա խոսքով, խորհրդի նիստում, երկրում համավարակաբանական իրավիճակից ելնելով, հասարակական տրանսպորտի երթևեկության վերականգնումը նպատակահարմար չի համարվել:
Ղիբրաձեի խոսքով `քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի մինչև սեպտեմբերի 13-ը:
Քաղաքային տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումը սահմանվել էր օգոստոսի 14-ին: