ԵՄ չափահաս քաղաքացիների 70 տոկոսը լիովին պատվաստված է,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Մենք պետք է առաջ շարժվենք: Մեզ ավելի շատ պատվաստված եվրոպացիներ են պետք: Մենք նաև պետք է օգնենք մնացած աշխարհին: Մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին»,-«Twitter»-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը:
ԵՄ երկրները մտադիր են շարունակել կազմակերպության անդամ երկրների քաղաքացիների պատվաստման գործընթացը: Ընդ որում, 12 տարեկանից բարձր չափահասների պատվաստումն արդեն սկսվել է: