Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Ռուս խաղաղապահների բացթողու՞մ, թե՞ նվեր Ալիևին. խորհրդավոր անկումը

«Այս պահին ադրբեջանցիները հայ զինծառայողների նշանակալի խմբի են պահում, որոնք այնտեղ հայտնվել են նոյեմբերի վերջին, այն բանից հետո, երբ հայտարարությունն ուժի մեջ էր մտել և պայմանավորվածություն էր ձեռք բերվել դադարեցնել յուրաքանչյուր թշնամական գործողություն: Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Ալիևի հետ շփումներում, ինչպես և մենք այլ մակարդակներում այդ ազդակը հղում ենք ադրբեջանցի գործընկերներին, կոչ ենք անում ազատ արձակել նրանց առանց նախապայմանների, որովհետև դա կարևոր հումանիտար քայլ կլինի և նշանակալի քայլ կլինի վստահության ձևավորման ուղղությամբ, որի կարիքն այդքան կա», Մոսկվայում անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին, Հայաստանի արտգործնախարար Սրարատ Միրզոյանի հետ առաջին հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը:

Նա նշել է, որ Ալիևին պարբերաբար կոչ են անում վերադարձնել հայ ռազմագերիներին, սակայն վերջնական որոշումը բոլոր դեպքերում կախված չէ իրենցից: Ռուսաստանից կախված էր իհարկե այդ գերեվարումը թույլ չտալը, նկատի ունենալով այն, որ գերեվարումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից հետո օրեր անց, Հադրութի երեք գյուղերի այն հատվածում, որը պահել էին հայկական ուժերը պատերազմի ընթացքում: Բանն այն է, որ ռուս խաղաղապահները կարող էին տեղակայվել այդ հատվածում, ինչը գործնականում կամրագրեր ստատուս քվոն և տեղի չէր ունենա այն միջադեպը, ինչի հետևանքով ծավալվել էին մարտական գործողություններ ու եղել էր գերեվարումը: Եվ առ այսօր պատասխան չունի հարցը, թե ինչո՞ւ ռուս խաղաղապահները չէին տեղեկայվել այդ հատվածում նոյեմբերի 9-ից օրեր անց էլ: Ընդ որում, ամբողջ հարցն այն է, որ Հադրութի շրջանի այդ հատվածը ուներ առանձնահատուկ ռազմավարական և հոգեբանական նշանակություն հայկական կողմի համար: Հետևաբար, տրամաբանությունը հուշում է, որ առաջին հերթին պետք է արվեր ամեն ինչ, որպեսզի ռուս խաղաղապահներ տեղակայվեին հենց այդ հատվածում: Սակայն, այն բաց մնաց այնքան, մինչև փաստորեն եղավ հայտնի միջադեպն ու Հադրութի շրջանի այդ հատվածը, որ պահել էին հայ զինվորները պատերազմի ընթացքում՝, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ընդ որում, «ուշանալը» կարծես թե ռուսական քաղաքական կամ ռազմա-քաղաքական ոճին բնորոշ հատկանիշ է, որ դրսևորվել է տարբեր «դաշնակիցների» նկատմամբ, և այդ թվում նաև մի քանի անգամ մեր՝ հայերիս հանդեպ: Այս դեպքում, դրա հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր և տասնյակ ռազմագերիներ: Ի դեպ, ուշադրության է արժանի այդ միջադեպի կապակցությամբ այդ օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որում նա խոսում էր այն մասին, որ «մեղավորները պատժվելու» են: Ի՞նչ մեղավորների մասին է խոսքը, և պատժվե՞լ են արդյոք: Հայկական կողմը նոյեմբերի 9-ից հետո դիմե՞լ էր ռուս խաղաղապահների հրամանատարությանը, որ առաջին հերթին կոնտինգենտ տեղակայվի Հադրութի շրջանի այդ պահպանված հատվածում: Եվ ի՞նչ պատասխան է ստացել: Հարցերը այդ միջադեպի հետ կապված իսկապես շատ են, հասկանալու համար՝ տասնյակ հայ ռազմագերիներ ու Հադրութի շրջանի երեք գյուղեր «նվիրվե՞լ» են Ադրբեջանին՝ գուցե ռուս խաղաղապահների մանդատի ստորագրություն ստանալու ակնկալիքով, ինչը սակայն Ալիևը չի արդարացնում առ այսօր: Թե՞ կատարվածը պարզապես հայկական կողմում տեղի ունեցած անփութության, գուցե հանցավոր անփութության հետևանքով է Ադրբեջանը գրավել տարածքն ու գերեվարել մեր զինծառայողներին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում