Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել գերատեսչության ղեկավարի առաջին առաջին տեղակալ Մուրատ Բեկտանովին պաշտպանության նախարար նշանակելու մասին, երեքշաբթի հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Բեկտանով Մուրատ Կարիբաևիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար», – ասվում է հրամանագրի տեքստում:
Բեկտանովն ազատված է Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Երեքշաբթի Տոկաևն ընդունել է պաշտպանության նախարար Նուրլան Երմեքբաևի հրաժարականը, որը զեկույց էր ներկայացրել Ղազախստանի Ժամբիլի շրջանում զինամթերքի պահեստում տեղի ունեցած արտակարգ իրավիճակից հետո: Այնտեղ հրդեհի և պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ: