Նոր համաշխարհային պատերազմն անընդունելի է, ցանկացած ողջամիտ քաղաքական գործիչ դա հասկանում է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը պատերազմ է ուզում այս մոլորակի վրա: Փոքր կոնֆլիկտներ, այո, իհարկե, միշտ եղել են և կլինեն, ցավոք, մարդկային բնույթն այդպիսին է, բայց համաշխարհային պատերազմն անընդունելի է: Սա ցանկացած ողջամիտ քաղաքական գործիչ, իհարկե, հասկանում է», – ասել է Լավրովը ազգային և մշակութային ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Լավրովի խոսքով՝ ռազմավարական կայունության հարցերով ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների նոր փուլը կանցկացվի սեպտեմբերին։