Օգոստոսի 30-ին Թուրքիայի ԶՈՒ-ին պատկանող հարվածային ԱԹՍ-ները ռմբակոծել են Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում գտնվող Քադիյա ճամբարը, որտեղ բնակվում են Սինջարի եզդի փախստականները:
Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Rojnews-ին:
Նշվում է, որ ռմբակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են մեկնել դեպքի վայր: Ճամբարի տարածքում էլեկտրականությունն ամբողջովին խափանվել է: