Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Շոգի ու սակավաջրության պատճառով ՀԷԿ-երը կանգնել են. էլեկտրաէներգիայի արտադրման ծավալները նվազել են

Այս տարվա շոգ եղանակի, ջրի սակավության պատճառով  հայաստանյան տասնյակ ՀԷԿ-եր փաստացի խնդրի առաջ են կանգնել։ Այս հանգամանքները բացասաբար են անդրադարձել նաև արտադրած էլեկտրաէներգիայի ծավալների վրա։

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ ծանր իրավիճակ է ստեղծվել։ «Սարսափելի վիճակ է։ Այս տարվա աննախադեպ շոգը շարունակվում է դեռևս և մինչև հիմա կայանների մեծ մասը համարյա չի աշխատում, որովհետև ջուր չկա, որովհետև ոռոգման սեզոնը դեռ շարունակվում է։ Այն կայանները, որոնք աշխատում էին ոռոգման սեզոնի տակ, դեռ չեն աշխատում։ Չգիտեն ինչ է լինելու։ Միակ հույսն այն է, որ  ըստ կանխատեսումների մի քանի օրից եղանակը պետք է կարգավորվի, անձրևներ սկսվեն։ Տեսնենք ինչպես կլինի»,-ասաց  Նահապետյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ դեռ նախնական հաշվարկներ չկան, թե նախորդ տարվա  համեմատ որքանով է պակաս էլեկտրաէներգիա արտադրվել, քանի որ  տարբեր կայաններ տարբեր վիճակի մեջ են։ Կայաններ կան, որ փակվել են, կան որ աշխատել են մի քանի օր ամսվա կտրվածքով.«Դեռ ամփոփ տվյալներ չունենք։ Երբ որ ոռոգման շրջանն ավարտվի, նոր հաշվարկ կիրականացնենք։ Մի 15 օրից ամեն ինչ պարզ կդառնա»,-ասաց Նահապետյանը։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի պատճառով Հայաստանն այլևս Արցախից հոսանք չի ստանում, քանի որ Արցախի ՀԷԿ-երի մոտ 60 տոկոսը մնացել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Դրա պատճառով արդեն իսկ բավական խնդիրներ էին ստեղծվել և կառավարությունը հայտարարեց, որ այդ բացը լրացնելու են Հայաստանում Ջերմակայանների արտադրած էլեկտրաէներգիայով, որը ավելի թանկ է։ Հիմա էլ  ՀԷԿ-երն են սկսել ավելի քիչ ծավալի էլեկտրաէներգիա  արտադրել։ Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչ խնդիրներ կարող են առաջ գալ։ Մեր զրուցակցի խոսքով՝ հիմա ամառ է, հոսանքի մեծ սպառում չկա, բաց շատ ծանր կլինի, երբ գնանք դեպի ձմեռ և մնանք նույն կարգավիճակում.«Կարծում եմ, որ մինչև դա ատոմակայանի վերազինման աշխատանքները մեծ թափով առաջ կգնան ու մնացածը արդեն այդ ժամանակ պարզ կլինի։ Եթե խնդիրներ առաջանան, կսկսենք դրսից՝ Վրաստանից ներմուծել։ Բայց խնդիրներ, այո, կառաջանան, քանի որ, ինչպես ասացի կայանների մեծ մասը հիմա  կանգնած են։ Շատ մեծ մտավախություններ ունենք, քանի որ այս վիճակին էլ գումարվել է ատոմակայանի կանգը՝ վերազինման նպատակներով։ Իսկ մեր սպառած էլեկտրաէներգիայի 40-45 տոկոսը տալիս էր ատոմակայանը»,-ասաց Փոքր ՀԷԿ-երի միության նախագահը։

Նահապետյանը նաև նշեց, որ բավական բարդ իրավիճակում են հայտնվել նաև ՀԷԿ-երի տնտեսվարողները։ Խնդիր է առաջացել ընդհուպ աշխատավարձերի վճարման, հարկերի, կայանների նորոգման աշխատանքների հետ կապված.«Բայց ամփոփ տվյալներ կլինեն 15 օրից մոտավորապես»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում