Հայկական դիվանագիտությունը այնպես է աշխատել, որ կարծես Հայաստանը կղզի է Ատլանտյան օվկիանոսում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով տարածաշրջանում զարգացումներին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում հետզհետե նվազում է, և դա նոր սկսված պրոցես չէ․ «Էրդողանի պրոպագանդիստական հայտարարության թիրախում Հայաստանն է, ոչ մի թյուրքալեզու պետությունների միություն չի լինելու»: