Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Ռուսաստանի նոր քայլը Մինսկի խմբի համանախագահությունում

Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահությունում նշանակում է նոր համանախագահ: Իգոր Պոպովին կփոխարինի Իգոր Խովաևը: Նա արդեն անցել է ճանաչողական աշխատանքի ու եղել Բաքվում, հանդիպել արտգործնախարար Բայրամովի հետ: Խովաևը անկասկած կլինի նաև Երևանում, իսկ ահա հարցը, թե կունենա՞ արդյոք հանդիպում պաշտոնական Ստեփանակերտի հետ՝ բաց է: Ընդ որում, բաց է ոչ միայն Ստեփանակերտ այցելելու առումով, այլ թեկուզ Երևանում Արցախի պաշտոնական ներկայացուցչի հետ հանդիպում կազմակերպելու:

Իգոր Խովաևը ՄԳԻՄՕ-ավարտ դիվանագետ է, որը Ռուսաստանի արտգործնախարարության համակարգում հիմնականում աշխատել է ասիական ուղղությամբ: Այն, որ Մոսկվան փոխարինում է համանախագահին, իհարկե նշան է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի «մահվան» մասին լուրերը չափազանցված են, թեև, իհարկե, գուցե չափազանցված կարող են թվալ նաև ողջ լինելու վերաբերյալ գնահատականները: Բոլոր դեպքերում, համանախագահի փոփոխությունը նշանակում է, որ Մոսկվան այդ ձևաչափում տեսնում է աշխատանքի որոշակի տարածություն: Անշուշտ հարցն այն է, թե ինչ տրամաբանությամբ և ինչ օրակարգով աշխատանքի մասին կարող է լինել խոսքը: Հետաքրքիր է նաև, թե արդյո՞ք իրենց համանախագահներին կփոխեն նաև ԱՄՆ ու Ֆրանսիան, հաշվի առնելով նոր իրողությունները, որոնք գուցե ենթադրում են նոր խնդիրներ դիվանագետների առաջ: Թեև, նոր խնդրի հանգամանքը ամենևին չի կարող ենթադրել նոր դիվանագետի անհրաժեշտություն: Այդուհանդերձ, Ռուսաստանը նշանակում է նոր համանախագահ, ինչը անկասկած նշանակելու է նաև որոշակի ծավալի նոր աշխատանք:

Իրավիճակն անշուշտ արտառոց կամ տարօրինակ չէ, որովհետև, ինչպես դեսպանները առանձին երկրներում, եռանախագահության ձևաչափում էլ երեք երկրները պարբերաբար փոխել են իրենց դիվանագետներին: Իհարկե այդ փոփոխությունները ոչ միշտ են եղել բացառապես ռոտացիայի սկզբունքով պայմանավորված, և այդ իմաստով հատկանշական է, որ Ռուսաստանը փոխում է Մինսկի խմբի համանախագահին մի շրջափուլում, երբ կարծես թե բավականին դինամիկ քննարկումներ են համանախագահ երկրների միջև՝ ձևաչափի հեռանկարի շուրջ, ինչը իր հերթին նկատելի անհանգստություն է առաջացրել Բաքվում ու Անկարայում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում