Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կապառոսի ու Մխիթարյանի համատեղ հաղթանակը․․․ Ուշագրավ դրվագներ գլխավոր մարզչի ու ավագի վերաբերյալ

Տևական դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտ դուրս կգա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ։ «Ռոմայի» կիսապաշտպանը երեկ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սպոպյեում միացավ մեր գլխավոր թիմին։ Վերջին հանդիպումներում Մխիթարյանը տարբեր պատճառներով բաց էր թողել Հայաստանի գլխավոր թիմի հանդիպումները։ Ազգերի լիգայի խաղարկության վերջին երկու հանդիպումներին Մխիթարյանը հավաքականին չէր միացել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային երեք հանդիպումներին էլ Մխիթարյանը հավաքականում չէր վնասվածքի պատճառով։ Հունսիսի սկզբին Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Մխիթարյանին և մի շարք այլ առաջատարների չէր հրավիրել փորձարկելով նոր ֆուտբոլիստների։ Մխիթարյանի վերադարձը կարելի է կարևոր իրադարձություն համարել վերելքի փուլում գտնվող Հայաստանի հավաքականի համար։

Առանց թիմի ընդգծված առաջատարի Խոակին Կապառոսին հաջողվել է ստեղծել մարտունակ կոլեկտիվ, որը պայքարում է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Վերջին 5 պաշտոնական հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույնքան հաղթանակ է տարել առանց ավագի։ Ընդհանուր առմամբ, Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը անց է կացրել 9 հանդիպում, որոնցից 5-ում հաղթել է, 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 2 պարտություն։ Կապառոսի գլխավորությամբ Մխիթարյանն անց է կացրել 2 հանդիպում։ Ավելի ստույգ, Մխիթարյանը մասնակցել է ոչ-ոքի ավարտված մրցավեճերին։ Խոսքը Ազգերի լիգայի խաղարկությունում հեկտեմբերին տեղի ունեցած Վրաստանի և Էստոնիայի հետ մրցավաճերի մասին է։ 44-օրյա պատերազմի թեժ շրջանում տեղի մեր հավաքականը նախ 2:2 էր խաղացել Վրաստանի այնուհետև 1։1 Էստոնիայի հետ։ Վրացիների դեմ մրցավեճում մեր հավաքականը պարտությունից խուսափել էր Մխիթարյանի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումից առաջ ունենք ուշագրավ պատկեր։ Սյոպյեում Հենրիխ Մխիթարյանը փորձելու է առաջին հաղթական հանդիպումն անցկացնել Կապառոսի գլխավորթյամբ։ Կարևոր վիճակագրական փաստարկ։ 2020 թվականի սեպտեմբերին Հայաստանի հավաքականը Կապառոսի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ, Երևանում 2։0 հաշվով առավելության հասնելով Էստոնիայի նկատմամբ։ Մինչ այս հանդիպումը մեր գլխավոր թիմն առանց Մխիթարյանի պաշտոնական հանդիպումներում հաղթել էր 2007 թվականի հունիսի 6-ին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում «Հանրապետական» մարզադաշտում 1։0 հաշվով առավելության հասնելով Լեհաստանի նկատմամբ։

Այդ ժամանակ Հայաստանի հավաքականը գլխավորում էր լուսահոգի Յան Պորտերֆիլդը, իսկ հաղթական գոլը խփել էր Համլետ Մխիթարյանը։ Ինչ վերաբերում է ընկերական հանդիպումներին, ապա վերջին հաղթանակն առանց Հայաստանի հավաքականի ներկայիս ավագի ևս կայացել էր հեռավոր 2007 թվականին։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 12-ին Վալետտայում կայացած ընկերական խաղում Արթուր Ոսկանյանի խփած գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել էր Մալթայի ընտրանուն։ Դրանից հետո Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հաղթանակները գրանցվել են Մխիթարյանի անմիջական մասնակցությամբ։ Նշենք նաև, որ Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին՝ Կալիֆոռնիայում տեղի ունեցած Պանամայի դեմ ընկերական մրցավեճում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։Փաստորեն, 14 տարվա մեջ Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականի առաջին ու միակ մասնագետն է, ում հաջողվել էր առանց Մխիթարյանի հաղթանակի հասնել։

Եկել է Կապառոսի ու Մխիթարյանի համատեղ հաղթանակի ժամանակը։ Վստահ ենք, որ մեր հավաքականի ավագը նոր լիցքեր կհաղորդի արդեն իսկ կայացած կոլեկտիվին։ Հավատում ենք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը կհաղթի Հյուսիսային Մակեդոնիային և կարևոր քայլ կկատրի դեպի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում