Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ միջև կայացել է հեռախոսազրույց, փոխանցում է Ermenihaber-ը։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:
Զրուցակիցները խոսել են նաև այն լուրջ խնդիրների մասին, որոնք ի հայտ են եկել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիա – ԱՄԷ հարաբերությունները խիստ լարված էին: Թուրքական մամուլը վերոնշյալ հեռախոսազրույցը որակում է որպես կարևոր քայլ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում: