ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում է, որտեղ այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը, հայտնում է interfax.az-ը։
«Բայրամովը Խովաևին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, հետկոնֆլիկտային փուլում ադրբեջանական կողմից ձեռնարկվող միջոցառումները, միջազգային իրավունքի սկզբունքի վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունները», – հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են ԼՂ վերջին պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։