Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Որն է Արցախի իշխանության խնդիրը

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Աֆղանստանից ահաբեկիչներ են տեղափոխում Արցախի օկուպացված տարածքներ, որ նրանց վերահսկողության տակ են անցել 44-օրյա պատերազմի հետևանքով: Արցախի ԱԳ նախարարը այդ հանգամանքի վրա է հրավիրում միջազգային կառույցների և այլ պետությունների հատուկ ծառայությունների ուշադրությունը, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի, ասելով, որ ահաբեկիչները սպառնալիք են նրանց համար: Բաբայանը շոշափում է կարևոր խնդիր, սակայն առաջացնում հարց՝ ո՞րն է նպատակը, ի՞նչ թիրախային հարց է լուծվում դրանով: Այդ հարցը չունի պատասխան, կամ ավելի շուտ՝ ունի, բայց հայկական կողմի համար մեղմ ասած ոչ շահեկան պատասխան: Այդ պատասխանը «հնչել» է հենց 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ թե Ռուսաստանը, թե Իրանը, թե միջազգային կառույցներ ու այլ պետություններ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ, արձանագրեցին Արցախի դեմ պատերազմում վարձկան-ահաբեկիչների ներգրավման փաստը, սակայն դրանից ոչ ավելի:

Ավելին, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինը գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ հենց սկզբից էլ տիրապետել են ռեգիոն վարձկաններ տեղափոխելու Թուրքիայի գործողություններին և գրեթե անուն առ անուն գիտեն, թե ովքեր են սիրիական գոտուց նետվել Կովկաս: Բայց, Նարիշկինի այդ հայտարարությունը մնաց հայտարարություն, ընդամենը հավաստելով, որ, Մոսկվան կամ ինքն է տվել Թուրքիայի այդ քայլերին հավանություն, կամ պարզապես չունի Թուրքիայի որևէ գործողություն լրջորեն զսպելու կարողություն: Համենայնդեպս, ավելի խոսուն է թերևս փաստը, որ ՌԴ արտաքին հետախուզության պետ Նարիշկինը ընդամենը Ադրբեջանի փոխվարչապետի բիզնես-գործընկերն է: Դրանով թերևս ասված է ամեն ինչ, կամ գոնե շատ բան: Ըստ այդմ, ո՞րն է ներկայումս ահաբեկիչների տեղափոխման մասին բարձրաձայնելու իմաստը, եթե այն, բացի Արցախի և Հայաստանի հանրության մոտ տագնապ, խուճապ, պարզապես արտագաղթելու մասին մտադրություն առաջացնելուց բացի, չի կարող ունենալ որևէ այլ էֆեկտ, անգամ տեղեկատվական: Որովհետև, ինչպես Ադրբեջանին չմեղադրեցին 44-օրյա պատերազմում, նույն կերպ լռելու են այժմ: Իսկ, եթե առաջանա խնդիր և Ադրբեջանին պատժելու քաղաքական անհրաժեշտություն, ապա ուժային կենտրոնները Արցախի ԱԳՆ տեղեկատվությանը չէ, որ սպասելու են: Նրանք չափաանց մանրակրկիտ տիրապետում են իրավիճակին և ինքնախաբեություն է այլ բան մտածելը: Ըստ այդմ, եթե անգամ կա այն, ինչի մասին խոսում է Արցախի ԱԳ նախարարը, ապա դրա հանդեպ վերաբերմունքը ուժային կենտրոնները ձևավորելու են ըստ իրենց շահի՝ խոսի Արցախից որևէ մեկը, թե ոչ: Համենայն դեպս, առնվազն պատերազմի տխուր դասը հայկական կողմին պետք է թույլ չտա ունենալ անգամ տեղեկատվա-քարոզչական պատրանքներ: Ըստ այդմ, հանրության մոտ ավելորդ տագնապ և խուճապ առաջացնելու, կամ այդ գործով «զբաղվողներին» հավելյալ տեղեկատվական առիթ կամ նյութ տալու փոխարեն, անվտանգային հարցերով պետք է զբաղվել լուռ, ինտենսիվ, այդ թվում փորձելով աշխատել այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, գտնելով ընդհանուր եզրեր և անելիքներ: Առանց այդ էլ բազմաթիվ են հանուն Հայաստանում կամ Արցախում իշխանության գալու համար զուտ խմբային կոնյուկտուրային ներքաղաքական նկատառումներով հանրության մոտ հուսահատություն առաջացնելու ուղղությամբ աշխատողները: Արցախի իշխանության ներկայացուցիչների խնդիրը պետք է լինի նրանց աշխատանքի հետևանքը չեզոքացնելը, ոչ թե խթանելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում