ԱՄՆ-ն կաշխատի Աֆղանստանի ցանկացած կառավարության, այդ թվում ՝ արմատական «Թալիբան» շարժման անդամների հետ՝ իր քաղաքացիներին պաշտպանելու և նրանց երկիրը լքելու հնարավորություն տալու համար:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (USCENTCOM) ղեկավար, գեներալ Քենեթ Մաքքենզին:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը լայն լծակներ ունի Քաբուլի նոր իշխանությունների վրա և, անկասկած, ամբողջությամբ գործի կդնի այդ լծակները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մաքքենզին հայտարարել էր Աֆղանստանից տարհանման օպերացիայի և երկրում 20-ամյա առաքելության ավարտի մասին։ Նա հավելել է, որ տարհանման վերջին չվերթով երկիրը լքել է Աֆղանստանում դեսպանի պարտականությունները կատարող Ռոս Ուիլսոնը։