էզոկմախքը գործում է երկու ռեժիմով: Ակտիվ ռեժիմում մարդու ֆիզիկական կարողությունները բարելավվում են էլեկտրաշարժիչների միջոցով։Ռեժիմն ակտիվանում է, երբ զինվորը շարժվում է անհարթ տեղանքով կամ սարերով: Պասիվ ռեժիմում էկզոկմախքը նախատեսված է հարթ մակերևույթի վրա բեռով շարժվելու համար:
«Էկզոկմախքը, որը մենք ստեղծում ենք Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտի մեր գործընկերների հետ, նվազեցնում է հենաշարժական համակարգի բեռը 50%-ով, էներգիայի ծախսերը վազելիս և քայլելիս`15%-ով, թույլ է տալիս տեղափոխել մինչև 60 կիլոգրամ բեռ և ավտոմատ զենքից կրակել 20%-ով ավելի ճշգրիտ»,- հայտարարել է «Ростех»-ի ներկայացուցիչ Բեքհան Օզդոևը:
Նշվում է, որ Սիրիայում արդեն գործում են պասիվ էկզոկմախքներով հագեցած սակրավորական ստորաբաժանումներ։