Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ում նոր ահաբեկչությունների հավանականությունը «պարզապես բարձր է»: Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում ասել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը:
«Նոր սեպտեմբերի 11 -ի հավանականությունը է առաջ եկել: Մեր անօդաչու թռչող սարքերի հարձակումները չեն վերացնի ԻՊ -ին: Այդ զինյալների թիվը կրկնապատկվել է: Մենք երես թեքեցինք մեր դաշնակիցներից և պայմաններ ստեղծեցինք ևս մեկ սեպտեմբերի 11 -ի համար», – ասել է սենատորը: