«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները Փանջշեր նահանգում հարձակվել են առաջապահ ուղեկալի վրա։ Այս մասին հայտնում է Tolo News-ը՝ հղում անելով դիմակայության ուժերին մոտ աղբյուրին։
Փանջշերը մնում է վերջին նահանգը, որի վրա թալիբները վերահսկողություն չեն հաստատել։ Դիմակայության ուժերը կազմում են հիմնականում տեղի տաջիկները։ Այդ ուժերը գլխավորում է Ահմադ Մասուդը՝ 20 տարի առաջ սպանված հակաթալիբանական «Հյուսիսային դաշինքի» առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդին։