Դպրոցներում ուսումնական գործընթացը սկսելու մասին որոշումը չի ընդունվի, քանի դեռ երկրում համաճարակաբանական իրավիճակը չի կայունացել: Հայտնում է Aliq Media-ն։
Այս մասին այսօր Պատվաստման խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Պաշտոնյան ընդգծել է, որ դպրոցներում անվտանգ միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստված ուսուցիչների թիվը:
«Հաշվի առնելով մեր ներկայիս համաճարակաբանական իրավիճակը, դպրոցների բացման հետ կապված պայմաններն առաջին հերթին կախված կլինեն վարակի տարածման մակարդակից և կորոնավիրուսի դրականության աստիճանից: Ուսուցիչների պատվաստումները շատ ակտիվ են: Այսպիսով` համաճարակաբանական իրավիճակը և պատվաստման իրավիճակը կդառնան երկու նախապայման՝ դասարաններում ուսուցումը սկսելու համար»,- ասել է Թամար Գաբունիան:
Սովորաբար Վրաստանի դպրոցներում կրթությունը վերսկսվում է սեպտեմբերի 15-ին: Մինչ այժմ պատվաստվել է դպրոցների ուսուցիչների 40% -ը: