Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այնտեղ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչություն չի լինի:
Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, կփակի դեսպանատունն Աֆղանստանում՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Այս մասին, NBC-ի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել օգնություն ցուցաբերել «այն քաղաքացիներին, ովքեր ձգտում են լքել Աֆղանստանը, սակայն դա նրանց չի հաջողվի մինչև սեպտեմբերի 1 -ը։
«Մենք ունենք ուղիներ, ունենք մեխանիզմներ, որոնք կարող են մարդկանց համար ավելի հեշտացնել Աֆղանստանից հեռանալը, եթե նրանք որոշեն լքել երկիրը», – ասել է Բլինկենը:
Նա հույս է հայտնել, որ թալիբները կկատարեն իրենց խոստումը, և օգոստոսի 31 -ից հետո Աֆղանստանի սահմանները բաց կմնան:
«Այժմ, իհարկե, մենք չենք հավատում թալիբների խոսքերին: Մենք գնահատում ենք նրանց իրենց գործողություններով», – ասել է պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ թալիբները պահանջում են ամերիկացիներից լքել երկիրը մինչև օգոստոսի 31-ը։