«Իդա» փոթորկի պատճառով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լուիզիանա նահանգը հայտարարել է աղետի գոտի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սպիտակ տանը։
Փոթորիկը, որին հինգ հնարավորից կատեգորիաներից այս պահին վերագրվում է երկրորդը, կիրակի օրը հարվածել էր Լուիզիանային։ Քամու արագությունը ժամում գերազանցում է 165 կիլոմետրը: Նոր Օռլեան քաղաքը գրեթե ամբողջությամբ հսանքազրկվել է: Հաղորդվում է 1 զոհի մասին։
Այսօր նախագահ Ջոզեֆ Բայդեն հայտարարել է Լուիզիանայում բնական մեծ աղետի մասին և կարգադրել լրացուցիչ օգնություն հատկացնել նահանգային և տեղական մարմիններին՝ վերականգնողական գործողությունների համար: