Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իրենք Ռուսաստանից գնելու են C-400-ների երկրորդ խմբաքանակը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան C-400-ների շուրջ համագործակցությունից բացի, ՌԴ-ի հետ ունի ռազմական ոլորտում համագործակցելու այլ ծրագրեր ևս։
«ՌոսօբորոնԷքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Միխեեւը Օգոստոսի 23-ին հայտարարել Էր, որ պարտավորագիրը կստորագրվի մոտ ժամանակներս: « Մենք սպասում ենք, որ Թուրքիայի համար C-400-ի երկրորդ խմբաքանակի մատակարարման պարտավորագիրը կստորագրվի այս տարի»,-ասել Էր նա: Ռուսաստանը եւ Թուրքիան C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման առաջին պարտավորագիրը կնքել են 2017 թվականին, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամառ-աշնանը։