Thursday, 19 09 2024
Օդանավակայանում վիճաբանություն է եղել ուղևորի և ավիաընկերությունների աշխատակիցների միջև
Ուղիղ․ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է եվրոպական հյուրախաղերի
«Ռուսաստանը եւ Թուրքիան միասին ուժեղ են» բայց միասին կլինե՞ն
14:59
Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները
14:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՀՀ իշխանություններին համոզել են, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառը Արցախն է․ Արթուր Օսիպյան
14:40
Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde
Մենք պետք է տանենք մեր ճշմարտությունը դեպի միջազգային հարթակներ․ Ժենյա Ենգիբարյան
Իրանը Երևանում առևտրի կենտրոն կբացի
Իմ մեջ այսօր կատարվում է այն, ինչ բոլորիս մեջ՝ ցավ ու բարդ էմոցիոնալ իրավիճակ․ Անահիտ Ավանեսյան
14:00
Թրամփը բարի հաճախորդների համար բուրգերներ է գնել՝ վճարելով կրիպտոարժույթով
20-րդ դարի սկզբից հայության ուղեղից փորձել են լվանալ հայրենիքի գաղափարը․ Հրանուշ Խառատյան
13:40
«Հաղթանակի ծրագիրը» պատրաստ է. Զելենսկի
Քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից․ Պապոյանը համոզված է՝ 2-րդ և 3-րդ նախագահներն են հանձնել ԼՂ-ն
Անշարժ գույքի վարձակալության համար ՊԵԿ 36.736 հայտարարություն է ներկայացվել
Արցախցիների զգալի մասը չգիտի, ինչ է կատարվել Հաագայում 2023թ․ նոյեմբերի 17-ին․ Տիգրան Խզմալյան
Ինչպե՞ս Իսրայելին հաջողվեց «տրոյական ձի» ստեղծել. NYT
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարդենիսում հանդիսավորությամբ նշել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 116-ամյակը
Ռուսաստանը Իրանի դաշնակիցը չէ և չի լինելու. Մոսկվան փորձում է Թեհրանին հակամարտության մեջ ներքաշել
432 մլն 416 հազար 88 դրամ՝ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների համար
Միայն եվրոպական Հայաստանն է կարողանալու լուծել Արցախի գերխնդիրը․ Տիգրան Խզմալյան
12:50
Իրանը միջոցներ կձեռնարկի Լիբանանում իր դեսպանի վրա հարձակման առնչությամբ
Պետք է դուրս գանք ԵՄ «սև ցուցակ»-ից. զարգացած ավիացիա ունենալը Հայաստանի համար առաջնային է
Հայաստանի պատվիրակը Պեկինում մասնակցել է Միջազգային բիզնեսի պաշտոնյաների ակադեմիայի սեմինարին
Ունենք բնակավայրեր, որոնք կրում են նույն անվանումը, պետք է վերլուծել՝ դա խնդիր է, թե ոչ․ վարչապետ

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզերին և Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ

Օգոստոսի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ մարզերին և Երևան քաղաքին առնչվող հարցերի վերաբերյալ: Քննարկվել են համայնքների միավորմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Փոխվարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է առավել ճկուն դարձնել համայնքային բյուջեների հաստատման մեխանիզմները՝ ելակետ ունենալով համայնքների միջև արդյունավետ համագործակցությունը:

Օրակարգում ընդգրկված էին պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող դպրոցաշինական ծրագրերի, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրում ներգրավված համայնքների համաֆինանսավորման վերաբերյալ հարցերը:

Երևանի քաղաքապետի տեղակալները ներկայացրել են գույքահարկի և հողի հարկի գծով հաշվարկված հարկային պարտավորությունների վերահաշվարկի, աղբահանության վճարի և հողի վարձակալության հաշվառումների համակարգի, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների, թափառող կենդանիների վնասազերծման նոր մեթոդաբանությունը ՀՀ բոլոր համայնքներում պարտադիր ներդնելու և կիրառելու վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սակավաջրության հարցին՝ կարևորելով դրա հետևանքների վերացումն ու մեղմումը, հնարավոր խնդիրների բացահայտումը և օպերատիվ արձագանքման միջոցառումների իրականացումը:

Հոկտեմբերի 17-ին նախատեսվում է 9 համայնքում անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Այդ համատեքստում քննարկվել են ընտրությունների և համայնքների միավորման ծրագրերի հետ կապված կազմակերպչական հարցերը:

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ մարզպետները, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնակատարը, Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն ու Երևանի քաղաքապետի տեղակալները: Խորհրդակցության ավարտին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում