Գյումրիում առաջիկայում սպասվում են ավագանու ընտրություններ։ Հենց այս ընտրությունների արդյունքում կորոշվի, թե ով կլինի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետը։ Մինչ այս պահը, սակայն, որևէ քաղաքական ուժ, այդ թվում և իշխողը, պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մտադրության մասին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ: