Օգոստոսի 30-31-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ կքննարկի տարբեր հարցեր, այդ թվում հաղորդակցությունների ապաշրջափակումը:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցություն նախագահ Լևոն Շիրինյանի հետ:
Անդրադառնալով Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությանը, որ Հայաստանը հրաժարվել է հին սպառազինություն ձեռք բերելուց և ծրագրում է գնել նոր, որակյալ սպառազինություն, Շիրինյանը նկատեց, որ եթե սպառազինությունը կրկին ձեռք ենք բերելու Ռուսաստանից, հարց պետք է դնել՝ «Իսկանդերը» կրակելո՞ւ է: