Thursday, 19 09 2024
Բախվել են «VAZ» մեքենաները. տուժածները հոսպիտալացվել են
ՌԴ-ն փորձում է Հայաստանում ոչ իրավական եղանակներով իր նպատակին հասնել. պետք է նրան կառավարելի պահել
Ձերբակալվել է Տատյանա Բակալչուկի ամուսինը
Կարծում եմ՝ Իրանը սխալ հաշվարկներ է արել՝ թույլ տալով Ադրբեջանին ամբողջովին գրավել Արցախը
«ROTOBO»-ն ներկայացրել է Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման աշխատանքները
Հայաստանի կառավարության կայքը չի ջարդվել. այդ կիբերխմբավորումը անլուրջ տպավորություն է թողնում
Օդանավակայանում վիճաբանություն է եղել ուղևորի և ավիաընկերությունների աշխատակիցների միջև
Ուղիղ․ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է եվրոպական հյուրախաղերի
«Ռուսաստանը եւ Թուրքիան միասին ուժեղ են» բայց միասին կլինե՞ն
14:59
Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները
14:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՀՀ իշխանություններին համոզել են, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառը Արցախն է․ Արթուր Օսիպյան
14:40
Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde
Մենք պետք է տանենք մեր ճշմարտությունը դեպի միջազգային հարթակներ․ Ժենյա Ենգիբարյան
Իրանը Երևանում առևտրի կենտրոն կբացի
Իմ մեջ այսօր կատարվում է այն, ինչ բոլորիս մեջ՝ ցավ ու բարդ էմոցիոնալ իրավիճակ․ Անահիտ Ավանեսյան
14:00
Թրամփը բարի հաճախորդների համար բուրգերներ է գնել՝ վճարելով կրիպտոարժույթով
20-րդ դարի սկզբից հայության ուղեղից փորձել են լվանալ հայրենիքի գաղափարը․ Հրանուշ Խառատյան
13:40
«Հաղթանակի ծրագիրը» պատրաստ է. Զելենսկի
Քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից․ Պապոյանը համոզված է՝ 2-րդ և 3-րդ նախագահներն են հանձնել ԼՂ-ն
Անշարժ գույքի վարձակալության համար ՊԵԿ 36.736 հայտարարություն է ներկայացվել
Արցախցիների զգալի մասը չգիտի, ինչ է կատարվել Հաագայում 2023թ․ նոյեմբերի 17-ին․ Տիգրան Խզմալյան
Ինչպե՞ս Իսրայելին հաջողվեց «տրոյական ձի» ստեղծել. NYT
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարդենիսում հանդիսավորությամբ նշել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 116-ամյակը
Ռուսաստանը Իրանի դաշնակիցը չէ և չի լինելու. Մոսկվան փորձում է Թեհրանին հակամարտության մեջ ներքաշել

Ճանաչողական այց Ռուսաստան․ ինչու են նորանշանակ պաշտոնյաներն առաջին այցը կատարում Մոսկվա

Լուսանկարը՝ SputnikArmenia-ի

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Միրզոյանի կհանդիպի ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։ Նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Սա Միրզոյանի առաջին արտասահմանյան այցն է` արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո։

Ինչպես Ռուսաստանի արտգործնախարարությունն է հաղորդել՝ «ակնկալվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը:

Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը»։

 

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը բնական է համարում, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցը Մոսկվա է տեղի ունենում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ղևոնդյանն ասաց․ «Դա կապված է  Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետ։ Եթե ուշադրություն դարձնենք՝ շատ հաճախ են մեր պաշտոնյաները իրենց առաջին այցը Մոսկվա կատարում և ընդհանուր առմամբ Ռուսաստան շատ հաճախ են այցեր տեղի ունենում։ Պաշտպանության նախարարը վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ Մոսկվա այցելեց։ Կարծում եմ՝  նորմալ տրամաբանության մեջ է այս այցը»։

Խոսելով մամուլի այն հրապարակումների մասին, թե Մոսկվան չի ցանկացել, որ ՀՀ արտաքին գերատեսչության պաշտոնում նշանակվի Արմեն Գրիգորյանը, մեր զրուցակիցն ասաց․«Նման բան պնդելու համար փաստեր չկան։ Իհարկե կան խոսակցություններ, բայց դրանք հիմնված չեն որևէ ռեալ փաստերի վրա։ Արմեն Գրիգորյանն, այո՛, չնշանակվեց, թե ինչ պատճառներով՝ հավանաբար կիմանան նրան չնշանակողները։ Ինչ վերաբերում է Մոսկվայի դերակատարության արտգործնախարարի նշանակման հարցում, ապա ես չեմ գտնում, որ այնպես է, որ Արմեն Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի թեկնածուները մեծ տարբերություն կարող էին ունենալ Մոսկվայի համար։ Կարելի է ենթադրել, որ եթե Մոսկվան իսկապես դեմ լիներ Արմեն Գրիգորյանի նշանակմանը, նույն կերպ, հավանաբար, դեմ կլիներ նաև Արարատ Միրզոյանի նշանակմանը»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ այն, որ ՀՀ նախարարները, քաղաքական ղեկավարության պաշտոնյաները առաջին այցը կատարում են Մոսկվա՝ շատ վաղուցվանից հասկանալի իրավիճակ է․ «Դա պայմանավորված է այն մեծ ազդեցությամբ, որը տարածաշրջանում և մասնավորապես  Հայաստանում ունի Մոսկվան։ Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք գնահատում այդ ազդեցությունը, այսօր առավել ևս վիճակն այնպիսին է, որ  այդ պատկերը փոխելու մոտալուտ հեռանկար այդքան էլ չի ուրվագծվում։ Եվ այստեղ իրավիճակն այնքան էլ զարմանալի չէ։ Ես կարծում եմ, որ խնդիրն այդ դաշտում չէ։ Այսինքն՝  եթե նույնիսկ առաջին այցը Մոսկվա չկատարվեր, չեմ կարծում, թե դրանից պատկերը այս պահին և տեսանելի ապագայում էական փոփոխություն ունենալու է։ Եթե մենք խոսում ենք Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ազդեցության կամ գերազդեցության թուլացման կամ ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և թեկուզ այդ փոխլրացման քաղաքականության վերադարձի մասին, սա լինելու է երկարաժամկետ գործընթաց և պայմանավորված ոչ միայն Հայաստանի գործողություններով, այլ Հայաստանի շուրջ իրավիճակով՝ ավելի լայն իմաստով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Թե ինչ ակնկալիք կարող ենք ունենալ Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցից, մեր զրուցակիցն ասաց․«Ես կարծում եմ, որ այցը հիմնականում լինելու է պարզապես ճանաչողական։ Արտգործնախարար Միրզոյանի առաջին շփումն է լինելու Ռուսաստանի արտգործնախարարի հետ և իհարկե կքննարկվեն գործնական, ընթացիկ հարցեր։ Բաց հիմնական իմաստով այցը կլինի ճանաչողական»։

Ինչ վերաբերում է Հայաստանի կադրային քաղաքականության, մասնավորապես Արմեն Գրիգորյանի չնշանակման  կապակցությամբ Մոսկվայի դերակատարությանը, մեր զրուցակիցն ասաց․«Հայկական մամուլում հրապարակումները երբեմն լինում են պարզապես հորինվածքի տրամաբանությամբ։ Քանի որ ես ինքս չունեմ որևէ տեղեկատվություն, որ իսկապես Արմեն Գրիգորյանը պետք է նշանակվեր, բայց չնշանակվեց Մոսկվայի պատճառով, ինքս չեմ կարող ասել, թե այդ մեկնաբանությունը որքանով է  համապատասխանում իրականությանը։ Մեծ հաշվով, ես չեմ կարծում, որ այստեղ կարող են լինել դեմարշային նշանակումներ կամ փորձեր։ Բայց  կրկնում եմ, կոնկրետ նշանակման առումով ես ինքս չգիտեմ, թե այդ մամուլի հրապարակումները որքանով էին հավաստի։ Երբ Արմեն Գրիգորյանը նշանակվում էր Անվտանգության խորհրդի քարտուղար, գրեթե նույն կերպ խոսում էին, որ Մոսկվան դեմ է, Մոսկվան չի հանդուրժի։ Բայց հետո  Արմեն Գրիգորյանը կարծես թե աշխատում էր Մոսկվայի հետ և բազմաթիվ հանդիպումներ եղան Պատրուշևի հետ։ Այս տեսանկյունից, կրկնում եմ, ես բացարձակապես չեմ կարող մեկնաբանել, թե  որքանով են այդ գնահատականները համապատասխանում իրականությանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում