Հայաստանը սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքել Մոսկվայում։ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշում է, որ Հայաստանը հրաժարվել է հին սպառազինություն ձեռք բերելուց և ծրագրում է գնել նոր, որակյալ սպառազինություն: Սա երաշխիք է, որ կարողանալու ենք դիմակայել մեր հանդեպ առկա վտանգներին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմաքաղաքական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ: