Saturday, 14 09 2024
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Երևանում. հեռուստաաշտարակը
ՔՊ նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով
Ջրալցումներ՝ հորդառատ անձրևի հետևանքով
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում զբոսայգու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են
00:00
ԱՄՆ-ի ընտրությունները չեն փոխի բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում․ ՌԴ դեսպան
Բուժքույրը՝ կալանավորին թմրամիջոց փոխանցող․ նրան ձերբակալել են
Տիգրան Համասյանի համերգից հետո տեղի ունեցած միջադեպը դեռևս նախաքննության փուլում է
Սևանի ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա
Վարչապետի ելույթն Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում
Պատմության անիվը հետ չի շրջվելու, որքան էլ որ Կրեմլում երազեն դրա մասին
Քասախցուն դանակահարած անձը Ռուսաստանից վերադարձել և ձերբակալվել է
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր
ՀՅԴ-ական պատգամավորն արդարացվել է խուլիգանության հոդվածով, սակայն մեղավոր ճանաչվել այլ մեղադրանքով

Հակառազմավարական և ապապետական մտածողության տխուր ցուցիչը

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին ստեղծված իրադրությունը, որ բարեբախտաբար հանգուցալուծվեց երկօրյա բարդ բանակցությունից հետո, վերստին ի ցույց դրեց այն «քվազիպետական» մտածողությունը, որ իշխել է Հայաստանում արցախյան առաջին հաղթանակից հետո ավելի քան քառորդդարյա ժամանակահատվածում, որը քայլ առ քայլ հաստատել է իրեն իշխանության դիրքում և այդ դիրքից կառուցել անձնական բարեկեցություն՝ պետական ըստ էության դատարկության ֆոնին:

Մոտ երեք տասնամյակ Հայաստանը պետական մակարդակով բանակցել է այդ թվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհին սահմանակից տարածքների հանդեպ ադրբեջանական իրավունքների առնվազն անուղղակի ճանաչման տրամաբանությամբ, և երեք տասնամյակ չի կատարել համարժեք աշխատանք, որպեսզի իրադարձությունների անցանկալի տրամաբանությամբ զարգացման պարագայում Հայաստանը ապահովված լինի գործուն այլընտրանքով, եթե ինչ-ինչ իրավիճակներից ելնելով սահմանային ճանապարհի երթևեկությունը դառնա խնդրահարույց, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը Իրանի հետ կարևորագույն հաղորդուղու մասին է, բացի բուն հայկական բնակավայրերի հետ կապից:

Ավելին, սկսելով Հյուսիս-հարավ այսպես ասած մեգանախագիծը, դրա իրագործումը Հայաստանի այն ժամանակի քաղաքական ղեկավարությունը սկսեց ոչ թե Սյունիքի ռազմավարական կարևորության հատվածներից, փորձելով առաջինն այնտեղ ստանալ նոր որակի ճանապարհի, նաև ռազմավարական այլընտրանքի էֆեկտը, այլ Արարատյան դաշտի և Արագածոտնի հատվածներից: Իսկ այդ հատվածները Հյուսիս-Հարավի նախատեսվող ամբողջ երկայնքի թերևս ամենաբարվոք և ուղիղ հատվածներն էին, որ չէին պահանջում հրատապ միջամտություն կամ վերափոխում: Իհարկե, մեգանախագծի տարիներ շարունակ տևած, բայց խայտառակ անորակ ընթացքը՝ թե շինարարության, թե դինամիկայի առումով, առանձին խոսակցության նյութ է: Բայց, նաև թերևս կոռուպցիոն մղումներից ելնելով է կատարվել այսպես ասած ամենահեշտ հատվածից սկսելու ընտրությունը, որովհետև ամենաբարդի դեպքում մեծ էր լինելու նաև արդյունավետության պատասխանատվությունը: Մինչդեռ, եղած պատկերը հիշեցրել է մոտ 50 և ավելի կմ երկարությամբ մի պայմանական «կերակրաման», որի երկայնքով «շարվել» են Հայաստանում մինչև 2018 թվականը կառավարած համակարգի ամենատարբեր տնտեսա-քաղաքական խմբեր՝ իրենց «ճանապարհային քվոտաներով», ըստ էության սնվելով մեգանախագծից, այն առավելագույնս արագ ու արդյունավետ իրագործելու փոխարեն: 2012-ին մեկնարկելիք և 2019-ին ավարտվելիք նախագիծը 2018-ի դրությամբ պատրաստ էր ընդամենը մոտ 10 տոկոսով, այն էլ խիստ խնդրահարույց որակով: Սա ռազմավարական մտածողության, կամ գուցե ավելի շուտ՝ Հայաստանում մոտ երեք տասնամյակ կառավարած հակառազմավարական մտածողության համակարգի տխուր ցուցիչն է: Ցուցիչ, որը իհարկե չի կարող լինել 2018-ից հետո եղած կառավարմանն առնչվող որևէ խնդրի արդարացում, այն էլ հավերժական արդարացում, սակայն մյուս կողմից վկայում է, որ Հայաստանի ռազմավարական հեռանկարի ապահովում չի կարող լինել այդ հեռանկարը մոտ երեք տասնամյակ ձախողած համակարգի վերադարձը՝  որևէ հաջողված կամ անհաջող վերափաթեթավորմամբ: Հայաստանին անհրաժեշտ է ռազմավարական մտքի նոր որակ, այդ որակի կապիտալիզացիայի նոր մեխանիզմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում