Թուրքիայի նախագահը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին` անելով մի շատ կարևոր շեշտադրում. փոխադարձ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման պայմանով։ Էրդողանը նշում է, որ այդ հարցի շուրջ քննարկումներ է ունեցել նաև ռուսական և ադրբեջանական իշխանությունների հետ։ Պատերազմում պարտվելուց հետո Հայաստանի դիմադրողականությունը խիստ ընկել է, պետության իմունիտետը չի աշխատում։ Եվ հիմա է հարմար պահը Հայաստանից առավելագույնը պոկելու համար, այդ թվում` պատմական իրավունքից հրաժարվելու: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ: