Thursday, 12 09 2024
ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 382 միլիոն 439 հազար դրամ
19:30
Բլինքենը ժամանել է Վարշավա՝ քննարկելու աջակցությունն Ուկրաինային
Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ
19:15
Մեհրաբյան online
19:10
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի
Եթե ԵՄ գնալու նպատակ չդնենք կդանդաղի նաև ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դիվերսիֆիկացիան
Հայաստանը Բանգլադեշում և Նեպալում նոր դեսպան ունի
Ռուսաստանը ձգտում է անապատի վերածել Ուկրաինան` առաջին հերթին ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրը՝ ապահովելով ռեգիոնի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից
18:10
Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին
Պատերազմից կորած զենքն ու 20 հազար դրամանոցները դաշույնի վրա
Մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը կանխվել է
17:40
Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին
9 տարի շարունակ հավաքագրել է հարկերը, սակայն չի մուտքագրել բյուջե
17:20
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի միտումները․ մասնագետների պարզաբանումերը
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ
Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ լույս թունելի վերջում
Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Պապոյան

Վայոց ձորի դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Օգոստոսի 27-ին Վայոց ձորի մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների համատեքստում տնօրեններին ներկայացվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿ) ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։

Տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցումն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու տարածքային կենտրոնի մասնագետների վերապատրաստումներ։ Համընդհանուր ներառական կրթության անցմամբ պայմանավորված՝ մարզում կներդրվի նաև ուսուցչի օգնականի ինստիտուտը, որի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցներին տրվել են պարզաբանումներ՝ մասնավորապես հստակեցնելով, թե որոնք են ուսուցչի օգնականի գործառույթները։

Նշվել է, որ Վայոց ձորի մարզում Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի գործառույթներն իրականացնում է «Մանկական զարգացման հիմնադրամը»։ Անդրադառնալով բուհերի ընդունելության մարզային ցուցանիշներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Վայոց ձորի դիմորդները գոհացուցիչ արդյունքներ են գրանցել։ 234 դիմորդներից 167-ն ընդունվել են բուհ։ Նրանց շրջանում մեծ տոկոս են կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունվածները։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթության որակի ապահովումը պետության համար առաջնային խնդիր է, հետևաբար արվում է ամեն ինչ՝ նոր ուսումնական տարին առկա ձևաչափով սկսելու և դասերն ամեն օր կազմակերպելու ուղղությամբ, միաժամանակ՝ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: Նա նշել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից կրթության արդիականացման նպատակով ձեռնարկվում են քայլեր՝ դպրոցներում էլեկտրոնային գործիքներ ներդնելու, նոր լաբորատորիաներ ստեղծելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանն առնչվող մի շարք հարցեր։

Տնօրենները փոխնախարարին հարցեր են ուղղել վերապատրաստումների, Տավուշի մարզում փորձարկվող հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված գնահատման նոր մոտեցումների և առարկայական նոր ծրագրերի վերաբերյալ։ Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը, ԿԳՄՍ և առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում